News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանում հայտնաբերվել է Բուդդա Շաքյամունիի դիափոշով կերամիկական զարդատուփ։ Համենայն դեպս, այդպես է վկայում զարդատուփի վրայի գրությունը։ Զարդատուփը մոտ 5 տարի առաջ՝ ճանապարհների վերանորոգման ժամանակ, գտել էին տեղաբնակները։ Ավելի վաղ գտածոյի մասին գրում էին չինական ամսագրերը, իսկ հիմա այդ մասին հայտնում է Chinese Cultural Relics ամսագիրը, փոխանցում է Live Science կայքը։

«Լոտոսի դպրոցի Յունժան եւ Չժիմին վանականները, որոնք ծառայում էին Մանջուշրի տաճարում, հավաքել են Բուդդայի ատամների, ոսկորների, շարիրի՝ դիակիզումից հետո բյուրեղացած մասունքների ավելի քան 2000 մասնիկ եւ հուղարկավորել դրանք տաճարի սրահում»,– ասված է զարդատուփի վրա փորագրված տեքստում։

Չի կարելի վստահորեն պնդել, թե իրոք ոսկորների այդ մասնիկները պատկանում են բուդդիզմի առանցքային կերպարին, որը մահացել է մոտ 2500 տարի առաջ։ Սակայն դրանցից բացի, հնագետները գտել են նաեւ 260 հատ Բուդդայի, բոդհիսաթվաների, արխաթների եւ բուդդիստական աստվածությունների երկումետրանոց  արձան։ Հնագետները ենթադրուններ չեն անում, թե իրականում ու կարող էին պատկանել մասունքները եւ վստահ չեն, որ դրանք թաղվել են արձանների հետ միաժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ