News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2016 թվականին ահաբեկչության զոհերի թիվը 13 տոկոսով կրճատվել է՝ ի համեմատություն նախորդ տարվա եւ հասել 2 տարվա նվազագույն ցուցանիշին։ Այս մասին հայտնում է The Institute for Economics and Peace–ը, որը Լոնդոնում ներկայացրել է «Ահաբեկչության գլոբալ ինդեքս» զեկույցը։ Զեկույցում վերլուծել են աշխարհի 163 երկրներում տիրող իրավիճակը։

Համաձայն հրապարակված տվյալների՝ ահաբեկիչների գործողությունների հետեւանքով անցյալ տարի աշխարհի 77 երկրներում զոհվել է 25 հազար 673 մարդ, ինչը 22 տոկոսով պակաս է, քան 2014-ին գրանցված ռեկորդային ցուցանիշը, երբ ահաբեկիչների գործողություններից կյանքից հեռացել էր ավելի քան 32.6 հազար մարդ։ ԻՊ ահաբեկչական խմբավորումը կրում է ավելի քան 9.1 հազար մարդու սպանության պատասխանատվությունը, ինչը 50 տոկոսով ավելի շատ է, քան 2015 թվականին։

Ահաբեկչական սպառնալիքի տեսանկյունից ամենավտանգավոր երկրների ցուցակը գլխավորում են Իրաքը, Աֆղանստանը, Նիգերիան, Սիրիան, Պակիստանն ու Եմենը։

Իրաքը դարձել է 5 պետություններից ահաբեկչական սպառնալիքի տեսակետից ամենավտանգավորը։ Այստեղ բնակչության շրջանում մահվան դեպքերի  40 տոկոսը բաժին է հասնում ահաբեկչությանը։ Սոմալին, Հնդկաստանը, Թուրքիան եւ Լիբիան փակում են վարկանիշի տասնյակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ