News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող, հացադուլ հայտարարած 4 ուսանողները դադարեցնում են հացադուլն ու միանում իրենց ընկերներին: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը ԱԺ շենքի մոտ հայտարարեց, որ իրավիճակ է փոխվել և կոչ արեց հացադուլ հայտարարած իրենց չորս անդամներին դադարեցնել այն եւ միանալ իրենց։

«Քանի որ այս պահին գործ ունենք բոլորովին այլ իրավիճակի հետ, քան երեկ էր, կամ այսօր առավոտյան, ես կոչ եմ անում մեր մնացած չորս ընկերներին դադարեցնել հացադուլն ու միանան մեզ, այս պահին մեզ առողջ բանականություն է պետք, ու իրեցն ուղեղներն էլ են պետք, որպեսզի հասկանանք իրավիճակը ոնց ենք հետագայում կառավարելու: Հացադուլը պակաս կարևոր է այս պահին, ավելի կարևոր է այս պահին հասկանալ, թե այս մարդկանց անվտանգությունն ինչպես ենք ապահովում, և ինչ ենք հետագայում անելու»,-հայտարարեց նա՝ հավելելով. «Նրանք մեզ այստեղ են պետք»:

Այդ կոչից հետո հայտարարություն եղավ, որ տղաները դադարեցնում են հացադուլը, կազատեն ԵՊՀ լսարանն ու կմիանան ընկերներին։

Նշենք, որ միչ այդ ԱԺ շենքի դիմաց ոստիկանների կողմից ուսանողների նկատմամբ  ուժի կիրառման արդյունքում ուսանողների մի մասը ընկել էր գետնին, ստացել մարմնական վնասվածքներ,  մի մասի ինքնազգացողությունը վատացել է։

Տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ քաշքշոց էր սկսվել: Ոստիկանները դասադուլավորներին 5 րոպե ժամանակ էին տվել Բաղրամյան փողոցն ազատելու համար։

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի աղմկահարույց նախագիծը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ