News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բանակից տարկետում անհրաժեշտ է տալ երիտասարդ տաղանդավոր մարդկանց։ Այս մասին նոյեմբերի 15-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է հոգեբանական գիտությունների թեկնածու, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի դոցենտ Սամվել Խուդոյանը։

Նրա խոսքով՝ նման մարդիկ շատ քիչ են։ «Դրանք մարդիկ են, որոնք 4 տարի շարունակ բացարձակ գերազանցիկներ են եղել, հաղթանակներ տարել առարկայական օլիմպիադաներում եւ մրցույթներում»,– պարզաբանեց Խուդոյանը։

Բացի այդ, հոգեբանը նշեց, որ պետությունը պետք է այդ տղաների անվտանգության երաշխավորը դառնա, որպեսզի նրանց առողջությանը ոչինչ չսպառնա, որպեսզի 2 տարվա զինվորական ծառայությունը նրանք սահմանին չիրականացնեն։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 15-ին, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով առաջարկվում է վերացնել տարկետումը, ինչին ուսանողները դեմ են եւ մի քանի օր է՝ դասադուլ են հայտարարել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ