News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղրղզստանը Ղազախստանի գործողությունների պատճառով Եվրասիական տնտեսական միությունից դուրս չի գա: Այս մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք երբեք չենք պատրաստվել ու չենք պատրաստվում դուրս գալ: ԵՏՄ-ին անդամակցելը ճիշտ որոշում է, եւ մենք պետք է Միությունում մնանք: Սակայն իրականությունն այնպիսին է, որ արդեն մեկ ամիս է՝ Ղազախստանի պատճառով Ղրղզստանն իրականում կտրված է ԵՏՄ-ից»,- ասել է Աթամբաեւը:

Հստակեցվում է, որ Ղազախստանը սահմանափակումներ է մտցրել սահմանով ղրղզական ապրանքների տեղափոխման համար:

Աթամբաեւի խոսքով՝ Ղազախստանի գործողությունների պատճառը հարեւան երկրի իշխանությունների վերաբերյալ իր քննադատական հայտարարություններն են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հույս է հայտնել, որ Ղրղզստանի եւ Ղազախստանի միջեւ տնտեսական հարցի լուծման հնարավորությունը կգտնվի:

Հոկտեմբերի սկզբին Աթամբաեւն ասել էր, որ Ղազախստանի իշխանությունները Ղրղզստանին են պարտադրում իրենց թեկնածուին:

Հետագայում Ղրղզստանի նախագահը ընդունել էր, որ Ղազախստանի նախագահին ուղղված ավելորդ զգացմունքայնություն է թույլ տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ