News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀԱՀ նախագահ Ջեյկոբ Զուման Աֆրիկայի Հարավի զարգացման միության անունից Զիմբաբվեի զինվորականներին ու կառավարությանը կոչ է արել խաղաղ ճանապարհով վերջ դնել երկրում տիրող ճգնաժամին, հայտնում է News24–ը։

«Նախագահը Զիմբաբվեի Հանրապետության կառավարությանը եւ ԶՈւ–ին կոչ է արել քաղաքական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծել եւ զինված ուժերին հորդորել է ապահովել երկրում խաղաղության եւ անվտանգության պահպանումը»,– մեջբերում է կայքը Զումայի հայտարարությունը։

Հարավաֆրիկացի առաջնորդը հավելել է, որ Աֆրիկայի Հարավի զարգացման միությունը կհետեւի երկրում իրավիճակի զարգացմանը եւ պատրաստ է օգնություն ցուցաբերել խնդրի կարգավորման հարցում։ Նա հույս է հայտնել, որ ճգնաժամը Զիմբաբվեում ապակառուցողական փոփոխություններ չի բերի։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Զիմբաբվեի զինվորականները պատանդ են վերցրել երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեին եւ նրա թիկնապահներին։ Տեղեկություններ էին ստացվում նաեւ այն մասին, որ մայրաքաղաք Հարարե տանկեր են շարժվում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ