Նոյեմբերի 16-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում նոյեմբերի 16-ին տեղումներ չեն սպասվում:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +8+11,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +8+11,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +2+4, ցերեկը` +11+14,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +8+11,

Լոռիում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +10+14,

Տավուշում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +14+18,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +8+11,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +2+4, ցերեկը` +14+16,

Արարատում՝ գիշերը` +2+4, ցերեկը` +14+16,

Արմավիրում՝ գիշերը` +2+4, ցերեկը` +14+16,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +8+11,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +2+4, ցերեկը` +14+16,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +16+19,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +12+15,

Արցախում՝ գիշերը` +3+6, ցերեկը՝ +14+17: