News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վրաստանն, ի տարբերություն Հայաստանի, ունի ազգային փոխադրող, ինչը դե ֆակտո պետականության ատրիբուտ է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում, «Ելք» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ նշել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ ավիատոմսերը Վրաստանում ավելի էժան են քան Հայաստանում:

«2013-ին Հայաստանը հայտարարեց բաց երկնքի քաղաքականություն: Այս 4 տարիների ընթացքում ի՞նչ ենք ստացել ավիացիայի շուկայում եւ որքանո՞վ է այս իրավիճակը համապատասխանում մեր ռազմավարական շահերին»,-հարցրեց Փաշինյանը՝ դիմելով ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին:

Ի պատասխան Վաչե գաբրիելյանն ասաց. «Իմ տեղեկություններով Վրաստանն ազգային փոխադրող չունի, կան վրացական ավիաընկերություններ, բայց ազգային փոխադրող չունի: Սա եւս կարեւոր էր իրենց շուկան ակտիվացնելու տեսակետից»: Նրա խոսքով, բաց երկնքի քաղաքականության շնորհիվ այս տարի տեղի է ունեցել գների իջեցում, թռիչքների քանակի ավելացում. «Այս տարի անցած տարվա թռիչքների քանակն արդեն հատել ենք, ունենք 22 տոկոս աճ»:

Նիկոլ Փաշինյանը սրան հակադարձեց, որ Թբիլիսիի օդանավակայանից, «Զվարթնոցի» համեմատ, կրկնակիից շատ թռիչքներ են տեղի ունենում եւ վրացական ավիաուղիները դրա մեջ ունի բավականին մեծ տոկոս. «Բացի այդ, դեպի Մոսկվա չվերթները հավասար բաժանված են վրացական եւ ռուսական ավիաընկերությունների միջեւ: Փաստն այն է, որ 27 տարի անկախությունից հետո չունենք ազգային փոխադրող, իսկ Վրաստանում հոսքերը կրկնակի շատ են նաեւ հայ ուղեւորներին հաշվին»:

ՀՀ փոխվարչապետի խոսքով, Թբիլիսիից թռիչքները շատ լինելը պայմանավորված է թե այդ երկրի բնակչության թվով, թե աշխարհագրական դիրքով, թե նրանով, որ ազատ քաղաքականությունն ավելի շուտ էին սկսել, քան Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ