Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողների եւ ԱԺ ղեկավարության միջեւ փակ հանդիպումն ավարտվել է: Հանդիպումը տեղի է ունեցել 5 ուսանողների եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի միջեւ, որին կեսից միացել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, որ համաձայնություն է ձեռք բերվել նոյեմբերի 22-ից կլոր սեղան կազմակերպել գիտության, կրթության ոլորտների, կառավարության եւ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ, քննարկել հարցը եւ լուծումներ առաջարկել:
Մինչ այդ ուսանողները համաձայնել են դադարեցնել հացադուլն ու դասադուլը:
Դավիթ Պետրոսյանի խոսքով, եթե այդ կլոր սեղանի ժամանակ իրենք կարողանան ապացուցել իրենց պահանջի օբյեկտիվությունը, այդ դեպքում հնարավոր է՝ որոշ զիջումներ լինեն, որոնք կկարգավորվեն արդեն ընդունված օրենքից բխող նորմերով:
- «Մենք ձեզ 5 րոպե ժամանակ ենք տալիս, ձեր արարքը տանում է բախման». Օսիպյանը Բաղրամյան պողոտայում է
- Մենք հացադուլը չենք դադարեցրել, ուղղակի գնում ենք Բաղրամյան. Դավիթ Պետրոսյան
- «Պետք է մեծացնենք մեզ միացողների շրջանակը». Հացադուլավոր ուսանողները Բաղրամյան պողոտայում են
- Ուսանողների 5 հոգանոց խումբը ԱԺ-ում է. քննարկում են հետագա գործողություններն ու դրանց ձեւաչափը