News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իմ եւ Կարեն Կարապետյանի միջեւ ոչ մի խնդիր չկա, այն, ինչ ներկայացվում եւ տպվում է, իրականության հետ կապ չունի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ինքն ու վարչապետ Կարեն Կարապետյանը միմյանց հետ չեն շփվում, ավելին՝ իրար չեն բարեւում:

«Ես, համենայնդեպս, չգիտեմ՝ որտեղից են վերցնում, որտեղից է պատվերը այդ հրապարակումների: Դրա փոխարեն թող օգնեն մեզ շրջակա միջավայրը ավելի բարելավենք: Իրականությունն այն է, որ ես՝ որպես ոլորտի պատասխանատու, իմ պարտականությունների շրջանակն ունեմ, իսկ վարչապետն էլ՝ որպես կառավարության ղեկավար, նախարարների աշխատանքը համակարգելու եւ կոնկրետ հանձնարարականներ տալու սահմանադրական լիազորություններ ունի», - նկատեց նախարարը։

Դիտարկմանը, թե ըստ նրա ո՞ւմ են ձեռնտու նման հրապարակումները, Արծվիկ Մինասյանը նշեց. «Ճիշտն ասած, չեմ ուզում բարձրաձայնել դրա մասին, որովհետեւ ես մտածում եմ, որ ավելի լավ է՝ ես իմ գործն անեմ: Կոալիցիոն հուշագրով էլ մենք ունենք կոնկրետ նպատակադրում՝ կապված շրջակա միջավայրի հետ: Շրջակա միջավայրում առհասարակ վերափոխումներ են` այդ նպատակին գնալու կոնկրետ գործողություններով ու միջոցառումներով: Այդ ընթացքում բնական է՝ կլինեն մարդիկ, ովքեր կարող են դժգոհել, չհամաձայնվել, առավել եւս նրանք, ովքեր տարիներ շարունակ փորձել են սնվել ապօրինի ծառահատումներով՝ բնական ռեսուրսները չարաշահելով: Միգուցե դա այս ուղղություններից է գալիս, չեմ կարող ասել»:

Տպել
Ամենաշատ