News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վերջին 15 տարիներին մենք կորցրել ենք հայկական ավիացիան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, խորհրդարանում ««Ելք» խմբակցության հարցապնդումը քաղավիացիայի» մասին հարցի քննարկման ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

««Զվարթնոց» օդանավակայանից շաբաթական 206 չվերթ է իրականացվում, որի 53 տոկոսն իրականացնում են ռուսական ընկերությունները դեպի Ռուսաստանի տարբեր քաղաքներ: Գյումրիից բացառապես միայն Ռուսաստան են մեկնում, հիմա Հայաստանում կա՞ հայկական ավիաընկերություն: Այո, կա, բայց դեպի Մոսկվա չվերթ չունի, այսինքն տրանզիտ չունի, թռնում է միայն փակուղային տեղեր: Ռուսական ընկերությունները մոնոպոլիզացրել են մեր շուկան, դարձել ազգային փոխադրող: Ռուսական ավիաընկերությունները Հայաստանում կազմում են ընդհանուրի 25 տոկոսը՝ տիրապետելով 53 տոկոսին»,- ասաց Փաշինյանը:

Սրան հակառակ, ըստ «Ելք» խմբակցության ղեկավարի, Վրաստանից թռիչքները դեպի Մոսկվա կիսվել են վրացական եւ ռուսական ընկերությունների միջեւ: Ինչ վերաբերում է խորհրդարանում հնչած կարծիքներին, թե Վրաստանում էլ թուրքական ազդեցությունն է մեծ, Փաշինյանն ընդգծեց՝ թուրքական ավիաընկերությունները Վրաստանում կազմում են ընդհանուրի ընդամենը 20 տոկոսը:

«Մենք կորցրել ենք հայկական ավիացիան, որովհետեւ հայկական ավիաընկերությունների համար շուկան փակ է: Մենք կորցրել ենք մեր ազգային ավիացիան: Սերժ Սարգսյանը 2011թ.-ին հայտարարեց, որ դառնալու է Երեւան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորը, բայց փաստացի դարձել է հայկական ավիացիայի վերջին ուղեւորը, որովհետեւ միայն նրա ինքնաթիռն է, որ կրում է հայկական ավիացիայի ատրիբուտներ»,- ասաց Փաշինյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ