News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մերձավոր Արեւելքում լարվածության նոր օջախ է ստեղծվել: Նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Երեւանի պետական համալսարանի դոցենտ, արաբագետ Արաքս Փաշոյանը:

Նա նշեց, որ մերձավորարեւելյան գերտերությունները, ինչպիսին են Սաուդյան Արաբիան՝ որպես սուննի պետությունների առաջնորդ, եւ Իրանը՝ որպես Մերձավոր Արեւելքի շիա հատվածի առաջնորդ, միմյանց հետ մրցակցում են, եւ այս մրցակցությունը դրսեւորվում է նաեւ այլ երկրների տարածքներում: «Այսօր մենք ականատես ենք դարձել մի քանի միջնորդավորված պատերազմների եւ որոշ միջազգային հակասությունների, որոնք արտացոլում են այս երկրների տարաձայնությունները»,- ասաց Փաշոյանը՝ հավելելով, որ եթե դրան հավելենք նաեւ Թուրքիայի եւ Կատարի աճող հավակնությունները, ապա ակնհայտ է դառնում, որ Մերձավոր Արեւելքի երկրներն անվերջ պայքարում են ազդեցության լծակների մեծացման, ինչպես նաեւ տարածաշրջանում առաջատար դիրքեր ունենալու համար:

Դրա հետ մեկտեղ, փորձագետի կարծիքով, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը փորձում են օգտագործել Մերձավոր Արեւելքում առկա հակասությունները՝ դրանով ձգտելով տարածաշրջանում իրենց դիրքերն ամրապնդել:

Անդրադառնալով Սաուդյան Արաբիայում տեղի ունեցողին՝ արեւելագետը նշեց, որ այստեղ նոր ժառանգորդ արքայազն Մոհամմեդ բին Սալմանը կարողացավ բարեփոխումներ անցկացնել, որոնք ուղղված են երկրի դիրքերի ամրապնդմանը:

Արաբագետի կարծիքով՝  Սիրիայի ճգնաժամի հարցում Իրանի վերջին հաղթանակները հարուցել են Սաուդյան Արաբիայի լուրջ մտավախությունը: «Փաստորեն սաուդցիների վերջին պատվարը Լիբանանն է: Նրանք ցանկացած գնով ջանում են կանխել «Հիզբոլլահի» հետագա առաջընթացը եւ դրանով ապահովել այնտեղ սուննիների ազդեցությունը»,- եզրափակեց արեւելագետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին Սաուդյան Արաբիայից հայատարարել էր իր հրաժարականի մասին, քանի որ «մտահոգված է իր անվտանգության եւ կյանքի համար»: Նա դեռեւս հայրենիք չի վերադարձել: Դրանից հետո Լիբանանի եւ արաբական մի քանի երկրների հարաբերությունները կտրուկ վատացել էին: Սաուդյան Արաբիան եւ Քուվեյթն իրենց քաղաքացիներին կոչ էին արել Լիբանանը լքել: Լիբանանի նախագահ Միշել Աունը նշել էր, որ չի ընդունել Հարիրիի հրաժարականը եւ նրա պարզաբանումներին է սպասում արդեն Բեյրութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սաուդյան Արաբիան հայտարարել է տասնյակ պետական նախարարությունների 207 աշխատակիցների ձերբակալման մասին
Ձերբակալվածների անունները չեն նշվում, եւ անհասկանալի է, թե երբ են կատարվել ձերբակալությունները․․․
Սաուդյան թագավորի ձերբակալված եղբայրը թագաժառանգ արքայազնին գահը հանձնելու դեմ է հանդես եկել
77-ամյա արքայազն Ահմեդը Երդմնակալության խորհրդի այն երեք անդամներից էր, որը բացահայտ իր առարկություններն է հայտնել այդ մասին թագավորին․․․
Սաուդյան արքայազն Ալվալիդ Բին Թալալը վերադարձել է բիզնես
Նա 266 մլն դոլարի ներդրում է արել Deezer երաժշտական ընկերությունում...
Սաուդյան Արաբիայի իշխանությունները շարունակում են միլիարդատերերին կալանավորված պահել
Նրանց խոշտանգում են, ծեծում եւ քնից զրկում…
Էր Ռիադի իշխանություններր հայտնել են հակակոռուպցիոն գործով ավելի քան 100 մլրդ դոլար առգրավել
Ներկայացված տարբեր ակտիվների տեսքով՝ ներառյալ անշարժ գույք, կոմերցիոն կազմակերպություններ, արժեթղթեր, դրամական միջոցներ եւ այլ ակտիվներ…
Սաուդյան Արաբիայում ազատ են արձակել կոռուպցիայի գործով բոլոր ձերբակալվածներին
Վերջինն ազատվածների թվում է Saudi Bunladin group ընկերության ղեկավար Բաքր բին Լադենը եւ նրա ընտանիքի մյուս անդամները, որոնք ձերբակալվել էին նոյեմբերին կոռուպցիայի դեմ պայքարի զանգվածային արշավի շրջանակներում․․․
Ամենաշատ