News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Հայաստանում ավիատոմսերը մի քանի անգամ թանկ են, բայց «նեգրի ռեյսեր» են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, խորհրդարանում ««Ելք» խմբակցության հարցապնդումը քաղավիացիայի» մասին հարցի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ավիատոմսերը թանկ են, ռեյսերն էլ նվաստացուցիչ են, «նեգրերի ռեյսեր» են, մեր օդանավերն իջնում են գիշերը կամ լուսադեմին, իսկ տոմսերը Փարիզից այլ երկիր մի քանի անգամ ավելի էժան են եւ սպիտակ մարդու ռեյսեր են ցերեկային ժամերի: Ունենալով աշխարհում ամենաթանկ տոմսերը՝ մենք ունենք ամենաամոթալի ավիացիոն քաղաքականությունը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորի խոսքով, հայաստանցիները վճարում են «էլիտնի» թռիչքին համապատասխան գին, բայց մեկնում են գիշերային ժամերի. «Ինչո՞ւ են ավիատոմսերն այդքան թանկ, չարտերային թռիչքները մի քանի անգամ թանկ, բայց երթեւեկում ենք գիշերային ժամերի, երբ որպես կանոն, տոմսերն ավելի էժան պետք է լինեն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ