Պակիստանում զինյալների հարձակման հետեւանքով 19 մարդ է զոհվել ։ AP-ի փոխանցմամբ՝ զինյալները 15 մարդու են սպանել Իրանի սահմանին գտնվող գյուղում։ Նրանք բոլորը Փենջաբ նահանգից էին ու հույս ունեին Եվրոպա հասնել Իրանի տարածքով։ Զոհերը 18-30 տարեկան են։ Նրանց մարմինները հայտնաբերվել են նոյեմբերի 15-ին։
Քվետայում մեկ այլ հարձակման ընթացքում մոտոցիկլետներով զինյալները սպանել են ոստիկանին ու նրա ընտանիքին՝ կնոջն ու երկու երեխաներին։
Առայժմ ոչ ոք հարձակման համար պատասխանատվություն չի ստանձնել։