News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Կիմ Չեն Ընին վիրավորելու մեջ է մեղադրել՝ համարելով, որ դրա համար ամերիկյան նախագահը մահապատժի է արժանի, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով ԿԺԴՀ «Ռոդոնգ Սինմուն» պետական թերթին:

«Վատագույն հանցագործություն, որը նրան (Թրամփին) երբեք չի կարելի ներել: Նա պետք է իմանա, որ ինքն ընադմենը մի նողկալի հանցագործ է՝ կորեական ժողովրդի կողմից մահապատժի դատապարտված», - գրում է թերթը:

Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ բառային պատերազմը շարունակվում է՝ ուղեկցվելով անձնական վիրավորանքներով եւ ռազմական հարված հասցնելու փոխադարձ սպառնալիքներով:

Ասիայի երկրներ կատարած շրջագայության վերջում, Թրամփն իր Twitter-ում Կիմի տեսքի մասին  է գրել: «Ինչու՞ է Կիմը  վիրավորում ինձ՝ անվանելով« ծեր», չէ որ ես երբեք նրան «գեր կարճլիկ» չեմ անվանել», - գրել է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ