News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի ձեւավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության մասնակիցներին եւ նշել, որ այն իսկական հոգեւոր կենտրոն է դարձել հազարավոր մարդկանց համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ողջունում եմ ձեզ Մոսկվայում՝ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանյան եւ Նոր Նախիջեւանի թեմի ձեւավորման 300-ամյակի առթիվ»,– ասված է հաղորդագրության մեջ։

Պուտինը նաեւ ընդգծել է Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդներին դարեր շարունակ կապող ավանդական բարեկամական եւ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման գործում թեմի ունեցած ավանդի կարեւորությունը։

ՌԴ նախագահը նշել է, որ «սկսելով իր պատմությունը հեռավոր 1717 թվականին՝ թեմը միավորել է ՌԴ տարածքում գործող հայկական եկեղեցիները, դարձել է իսկական հոգեւոր կենտրոն հազարավոր մարդկանց համար եւ հայ ժողովրդի ինքնաբավ մշակույթի, ավանդույթների եւ սովորույթների պահպանման կարեւորագույն գործոն»։

Հարյուրամյակներ շարունակ Թեմը կարեւոր մարդասիրական, լուսավորչական, բարեգործական առաքելություն է կատարում՝ հոգալով հասարակության մեջ բարոյական արժեքների, խաղաղության, բարու եւ արդարության իդեալների պահպանման մասին։

Թեմը ուշադրություն է դարձնում դեռահաս սերնդի դաստիարակությանը, ինչպես նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցու հետ արդյունավետ երկխոսության զարգացմանը։ Պուտինը նաեւ նշել է, որ նման մեծածավալ աշխատանքը ամենախորին հարգանքի եւ ճանաչմանն է արժանի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (ֆոտո)
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց…
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (ֆոտո)
Այս առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես…
Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ…
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ...
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի. Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Ամենաշատ