News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մյանմարի կառավարությանը կոչ է արել իրականացնել մահմեդական ռոհինջաների դեմ բռնարարքների մասին վստահելի եւ անկողմնակալ հետաքննություն: Նա նշել է, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, հաղորդում է Reuters-ը:

Թիլերսոնը Մյանմարում է գտնվում, որտեղ երկրի փաստացի առաջնորդ Աուն Սան Սու Չժիի հետ քննարկում է ռոհինջա էթնիկ խմբի մուսուլման փախստականների ճգնաժամը:

Թիլերսոնը հանդիպել է հրամանատար Մին Աուն Հլայնի հետ, որի զորքերը մեղադրվում են հյուսիսարեւմտյան Ռաքխայն նահանգի ռոհինջաների գյուղերի դեմ «խանձված մարտավարության» կիրառման մեջ:

Զինվորական գործողությունները  դեպի հարեւան Բանգլադեշ մոտ 600 հազար ռոհինջաների զանգվածային արտահոսքի են հանգեցրել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ