Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին Միխայիլ Վրուբելի «Դևը եւ հրեշտակը՝ Թամարայի հոգու հետ» նկարն է վերադարձրել:
Պուտինը նշել է, որ այդ նկարը դժվար ճակատագիր է ունեցել: 1995-ին այն Երեւանի Ռուսական արվեստի թանգարանից գողացվել է:
Նկարը հաջողվել էր գտնել անցյալ տարի, ամբողջական վերականգնումից հետո հնարավոր է դարձել նկարի սկզբնական տեսքը վերականգնել:
Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահին արժեքավոր նկարի համար շնորհակալություն է հայտնել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու երկրների նախագահներն այցելել են Տրետյակովսկայա պատկերասրահ եւ դիտել նկարիչ Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























