News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կրեմլի Եկատերինինսկայա դահլիճում ՌԴ  պետական շքանշանների պարգեւատրման արարողությունն է կայացել: Պարգեւները շնորհել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Պարգեւատրվածների թվում նաեւ հայեր են եղել:

Մասնավորապես, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով պարգեւատրվել է «Սոգլասիե» ընկերության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը:

Պատվո շքանշանով պարգեւատրվել է Սանկտ Պետերբուրգի Վվեդենսկայա քաղաքային հիվանդանոցի բաժանմունքի պետ Փիրումով Պյոտր Աշոտին, «Ռուսաստանի Դաշնության առողջապահության վաստակավոր աշխատող» պատվավոր կոչումը շնորհվել է Մոսկվայի քաղաքային առողջապահության վարչության թիվ 5 քաղաքային պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Պետրոսյան Կարինա Միխայիլին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ