News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ռուսաստանի համար բավականին բարդ ժամանակահատված է, քանի որ, չնայած Թուրքիայի նախագահի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնման ցանկությանը, Ռուսաստանի նախագահը չի ցանկանում, որպեսզի Էրդողանը մասնակցի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, քանի որ դա Ռուսաստանի մենաշնորհն է, առանց այն էլ՝ Ռուսաստանը զիջում է համարում այն, որ այս հարցում հաշվի է առնում Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դիրքորոշումները, ստիպված է աշխատել նրանց հետ համատեղ:

Չնայած այս ամենին, Թուրքիան ժամանակ առ ժամանակ փորձում է ստեղծել մի այնպիսի գործընթաց, որին դեմ են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի համարյա թե բոլոր մասնակիցները, այդ թվում՝ Ռուսաստանը: Սակայն դժվարություն է առաջանում, երբ Էրդողանը փորձում է Պուտինի հետ բանակցություններում արծարծել ԼՂ հակամարտության հարցը՝ փորձելով միջամտել եւ Ադրբեջանի շահերն առաջ բերել: Սա հակասում է Ռուսաստանի հարավկովկասյան շահերին»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցին, որը հաջորդում է Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների հանդիպմանը:

Ըստ նրա՝ Սարգսյանի մոսկովյան այցը մասամբ է վերաբերելու ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Ինչպես փորձագիտական հանրության մի ստվար հատվածը, այնպես էլ՝ լեհ վերլուծաբանը գտնում է, որ Սարգսյան-Պուտին օրակարգի ամենաթույլ հարցը ներկայումս ՀՀ-ԵՄ հարաբերություններն են, քանի որ կա ԼՂ հակամարտության հարցը, որն այսօր քննարկվում է մի քանի շերտերում՝ լուրջ անհանգստության առիթ դառնալով նաեւ Ռուսաստանի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ