News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշաժից, նախնական  տեղեկություններով, զոհեր  չկան։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի քանի շրջաններում վնասվել են տներ, էլեկտրաէներգիայի մատակաարարումների խափանումներ։ Դեռեւս հայտնում են մեկ վիրավորի մասին, որը մնացել էր մարագի փլատակների տակ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի տարածքում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ԱՄՆ երկրաբանական ազգային ծառայության կայքի փոխանցմամբ, երկրաշարժը գրանցվել է ժամը 23:48-ին, Բարդա քաղաքից  20 կմ դեպի արեւելք-հարավ-արեւելք ընկած հատվածում։

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե սույն թվականի նոյեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:48-ին (Գրինվիչի ժամանակով`19:48-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.15 աստիճան  եւ արեւելյան երկայնության 47.10 աստիճան  աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 5.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ պետական սահմանից 79 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում եւ Արցախի Հանրապետությունում՝ 2-3 եւ 3-4 բալ ուժգնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ