Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 16-ին, շարունակում է վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանը. Օրակարգում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն է:
2018 թվականի բյուջեի քննարկումները մեկնարկել են նախօրեին:
Երեկ Ազգային ժողովն ընդունել է «Զինապարտության մասին» վիճահարույց օրենքի նախագիծը: Քննարկվել են նաեւ ավիացիայի ոլորտում «Ելք» խմբակցության հարցապնդումները:
Նշենք, որ ԱԺ այս քառօրյայի օրակարգում ներառվել է 30 օրինագիծ: