News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախագահ Թրամփը հանդես է եկել ելույթով, ամփոփելով իր ամենատեւական միջազգային շրջագայության ՝ Հարավարեւելյան Ասիայի երկրներ կատարած ուղեւորությունների արդյունքները, որոնք 13 օր են տեւել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ ուղեւորության ընթացքում ինքը «պաշտպանել ու առաջ է մղել ամերիկյան շահերը»։
«Ամենուրեք, ուր մենք ժամանում էինք, մեր օտարերկրացի գործընկերները ողջունում էին ամերիկյան պատվիրակությանը՝ այդ թվում ինձ, անհավանական ջերմությամբ, հյուրասիրությամբ ու ամենակարեւորը՝ հարգանքով,- ասել է նա,- Այդ մեծ հարգանքը դարձել է եւս մեկ ապացույց, որ Ամերիկյան վերականգնել է վստահությունն ու պատշաճ դիրքը աշխարհում, ու երբեւէ այսքան ուժեղ չի եղել, ինչպես հիմա»։
Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ ուղեւորության ընթացքում ինքը այցելել է «հինգ երկրներ ու հանդիպել տասնյակ օտարերկրյա առաջնորդների հետ»։
«Սա ԱՄՆ նախագահի ամենատեւական այցելությունն էր տարածաշրջան վերջին քսանհինգ տարիներին»,-շեշտել է նա
Սպիտակ տան ղեկավարը նորից հիշեցրել է այն «սխալների» մասին, որոնք թույլ են տվել ԱՄՆ «մյուս վարչակազմերը»՝ ճշգրտելով, որ այդ սխալների հիմնական պատճառն է եղել «ամերիկացիների ու ամերիկացի աշխատավորների շահերը պաշտպանելու ու առաջ մղելու ցանկության բացակայությունը»։
ԱՄՆ նախագահը պատմել է, որ օտար պետությունների հետ բանակցությունների ժամանակ ինքը ներկայացրել է ԱՄՆ տնտեսական հաջողությունների մասին՝ օրինակ բերելով արժեթղթերի շուկայի դինամիկան ու տնտեսական աճը։
«Երբ մենք հավատում ենք ինքներս մեր ուժերին, մեր դրոշին, մեր պատմությանը, մեր արժեքներին, մյուս երկրները նույնպես հավատում են մեզ,-ասել է նա,- Երբ մենք մեր քաղաքացիներին հարգանքով ենք վերաբերվում, որին նրանք արժանի են, մյուս երկրները Ամերիկային վերաբերում են այն հարգանքով, որին նա վաղուց արժանի է։ Մեր ուղեւորությունների ժամանակ աշխարհը տեսել է հենց դա՝ ուժեղ, հպարտ ու ինքնավստահ Ամերիկա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ