News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի Ռիո դե Ժանեյրոյի բնակիչները քաղաքային լողափերից մեկում սապատավոր կետ են հայտնաբերել: Հսկա կաթնասունին պատկերող կադրերը ցուցադրվել են Globo-ի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մոտ 30 տոննա քաշով եւ 13-15 մետր երկարությամբ կենդանին հայտնաբերվել է մեգապոլիսի ամենամարդաշատ Իպանեմա լողափի մոտ: Դեպքի վայր են ժամանել Բրազիլիայի շրջակա միջավայրի եւ բնական պաշարների վերականգնման պաշտպանության ինստիտուտի աշխատակիցները: Նախնական տեղեկություններով՝ կաթնասունին ջուրն ափ է նետել սատկելուց հետո:

Բրազիլիայի տարածքում այս տարի ջրից ափ նետված սապատավոր կետերի թիվը հասել է 2002 թվականից մտցված համապատասխան վիճակագրության ամենաբարձր ցուցանիշին: Մասնագետները հունվարից գրանցել են 97 այսպիսի դեպք: Հաջողվել է փրկել միայն 2 կաթնասունի, մնացյալ 95-ը սատկել են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ