News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը Նյու Յորքի Christie's աճուրդում վաճառվել է 400 միլիոն դոլարով, հարկերով ու տուրքերով հանդերձ՝ ընդհանուր գումարը կկազմի 450 միլիոն դոլար, ինչը ռեկորդ է  աճուրդում երբեւէ վաճառված ստեղծագործության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Լեոնարդո դա Վինչիի մասնավոր հավաքածուում գտնվող միակ հայտնի ստեղծագործությունը գլխավոր լոտ է դարձել ոչ միայն հետպատերազմյան եւ ժամանակակից արվեստի վաճառքների, այլ նաեւ ողջ 21-րդ դարի համար: Այն վաճառքի էր հանվել 100 միլիոն դոլարով:

Կտավի համար պայքարի մեջ է մտել հինգ պոտենցիալ գնորդ, սակայն երբ դրույքաչափը հատել է 200 միլիոնի սահմանը, նրանցից 2-ն են  մնացել: Արդյունքում կտավն անցել է այն գնորդին, ով շուրջ կես ժամ սակարկելուց հետո կտավի համար առաջարկել է 400 միլիոն դոլար: Վաճառքի ընդհանուր գումարը, հարկերով ու աճուրդի տուրքերով հանդերձ, կկազմի 450 միլիոն դոլար:

Դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավի սեփականատիրոջ անունը աճուրդի ներկայացուցիչները չեն բացահայտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ