News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է շինարարության թույլտվության տրամադրման գործընթացը դյուրացնել: Նոյեմբերի 16-ին կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ այս ոլորտում վարչարարությունը եւ ծառայություններ ստանալու հասանելության մեծացումը պետք է ուշադրության կենտրոնում լինեն, քանի որ եղած խնդիրները բացասաբար են ազդում ընդհանրապես շինարարության հայրենական ոլորտի զարգացման վրա: 

«Գործող օրենսդրության համաձայն՝ այդ թույլտվությունները տրամադրում են իշխանության տեղական մարմինները: Սակայն դրանց տրամադրման նորմատիվ մեխանիզմները պետք է ավելի հստակ ու թափանցիկ դարձնել, իսկ ընդունված որոշումները չափազանց հիմնավորված»,- պարզաբանեց վարչապետը: Նա նաեւ հավելեց, որ Համաշխարհային բանկի Doing business վերջին զեկույցում Հայաստանում շինարարության թույլտվության տրամադրման գործընթացը կարգավորման տեսակետից գնահատվել է որպես խնդրահարույցներից մեկը:

Դրանից ելնելով՝ կառավարության ղեկավարը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին եւ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է երկու ամսվա ընթացքում շինարարության թույտվություն տալու գործընթացի դյուրացման  եւ կոնկրետացման մեխանիզմներ մշակել եւ ներկայացնել: Նաեւ դիտարկել թվային գործիքների ներդրման հնարավորությունները եւ որոշել գործընթացի վերահսկման մեխանիզմները:

Հիշեցնենք, որ Doing business-ի հետազոտության մեջ հաշվի են առնվում բոլոր գործընթացները, որը պետք է անցնի շինարարական ընկերությունը, այդ թվում՝ գործընթացն անցնելու ժամանակն ու արժեքը: Բացի այդ որոշում է շինարարական վերահսկման որակի ինդեքսը, որը գնահատում է շինարարության նորմատիվ կարգավորման որակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ