News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 16-ին կառավարությունը հերթական նիստում հավանություն տվեց Հայաստանին ռուսական պաշտպանական 100 մլն դոլար վարկի տրամադրման համաձայնագրին եւ այն խորհրդարան ուղարկեց վավերացնելու:

Ըստ համաձայնագրի՝ Ռուսաստանը Հայաստանին պետական արտահանման վարկ կտրամադրի ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումը ֆինանսավորելու համար: Վարկը կտրանադրվի 20 տարի ժամկետով, որոնցից 5 տարին արտոնյալ՝ տարեկան 3 տոկոսով:

Կառավարության հիմնավորման մեջ նշված է, որ նոր համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի ռազմավարական շահերին եւ կծառայի երկրի անվտանգության ամրապնդման նպատակին:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսին Հայաստանը Ռուսաստանի հետ ռուսական սպառազինություն գնելու համար 200 մլն դոլար վարկի համաձայնագիր էր ստորագրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ դեսպանը հերքել է հայտարարությունները, թե Հայաստանին ստիպում են միանալ ՌԴ և Բելառուսի միութենական պետությանը
Կոպիրկինը հավելեց, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները դառնում են ավելի լայն առճակատման առարկա...
Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Վլադիմիր Սոլովյովի շոուն Հայաստանում չհեռարձակելու որոշումը
Նա իշխանության եկավ «խոսքի ավելի շատ ազատություն» կարգախոսներով...
Հայաստանը գտնվում է այն ճանապարհի կեսին, որն Ուկրաինան անցել է 10 տարվա ընթացքում. Ռուս փորձագետ
Մենք դեռ հնարավորություն ունենք սա կասեցնելու...
«Հայաստանի բարեկամների ցանցի» զեկույցի նպատակը Հայաստանը ԵԱՏՄ-ից պոկելն է. ՌԴ ԱԳՆ 
Զարմանալի չէ, որ բազմաէջ քննարկումներում և առաջարկներում ոչ մի խոսք չկա Հայաստանի շահերի մասին...
Ես հավատում եմ, որ Ռուսաստանը կկատարի Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները. Ռուսաստանցի քաղաքագետ
Փորձագետը նշել է, որ Թուրքիան այժմ իրականացնում է պանթուրքական դոկտրինան...
ՌԴ ԱԳՆ-ն 102-րդ բազան անվանել է Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքը
ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ «անվտանգության առաջարկները լիովին հակասում են ողջախոհությանը»...
Ամենաշատ