News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում ծրագիր է մշակվում՝ կապված տասնյակ հազարավոր հյուսիսկորեացիների հոսքի հետ, եթե թերակղզում բռնկվի ռազմական կամ այլ ճգնաժամ: Այս մասին հայտնում է ճապոնական Yomiuri պարբերականը:

Այսպես՝ Ճապոնիայի առափնյա պահպանությունը Հյուսիսային Կորեայից մակույկները կուղեկցի նշանակված նավահանգիստներ, որտեղ ոստիկանությունը նրանց կստուգի, կհաստատի մարդկանց ինքնությունը, հնարավոր դատվածության առկայությունը եւ կբացառի նրանց, ում սպառնալիք կհամարի: Սակայն չի նշվում, թե այդ մարդիկ որտեղ կտեղափոխվեն:

Նրանք, ովքեր Ճապոնիա ժամանակավոր մուտքի իրավունք կստանան, կտեղափոխվեն շտապ օգնության կենտրոններ, հնարավոր է՝ Ճապոնիայի հարավային հատվածում: Այնուհետեւ պաշտոնատար անձինք կորոշեն՝ կարող են արդյոք նրանք Ճապոնիայում մնալ, հայտնում է պարբերականը:

Երկրի արդարադատության նախարարության ներգաղթի բյուրոյի ներկայացուցիչ Ջունջի Իտոն հայտնել է, որ Ճապոնիայի կառավարությունը քայլեր է քննարկում Հյուսիսային Կորեայից մարդկանց հնարավոր հոսքի կարգավորման վերաբերյալ, սակայն հրաժարվել է մանրամասներ հայտնել:

Ճապոնիայում ապաստան տրամադրելու խիստ պահանջներ են գործում: Այսպես՝ ընթացիկ տարվա առաջին կեսին փախստականի կարգավիճակ տրամադրելու 8561 հայտից ապաստան ստացել ընդամենը 3-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ