News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 16-ի նիստին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծ: նա նշեց, որ դա պայմանավորված է Սահմանդարությամբ. «Բանն այն է, որ մեր Սահմանդրությունը նորովի մի շարք կարգավորումներ է տվել, մասնավորապես, որպես ամուսնանալու սահմանափկման նպատակ ամրագրել ենք բացառապես առողջության ու բարոյականության պաշտպանությունը: Առաջին անգամ ամրագրվել է, որ ամուսնությունը կարող է կայանալ միայն կնոջ ու տղամարդու միջեւ»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

«Մինչեւ էդ ամրագրված չէ՞ր դա», - զարմացած հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչին նախարարը բացասական պատասխան տվեց. ««Դա միայն ենթադրվում էր»:

Դավիթ Հարությունյանի խոսքով, նախատեսվել է, որ երեխայի կարծիքը նրա տարիքի ու հասունության մակարդակին համապատասխան պետք է հաշվի առնվի երեխայի հետ կապված ցանկացած հարց լուծելիս:. «Ամրագրվում է նաեւ ծնողական իրավունքներից զրկելու կամ դրանք սահմանելու նպատակը: Դա միայն երեխայի կենսական շահն է: Սահմանադրությունը նախատեսում է երեխայի իրավունքը կանոնավոր շփումների իր ծնողերի հետ», - ասաց նախարարը՝ ընդգծելով, որ նախորդ Սահմանադրության մեջ այս նորմերը չեն եղել:

Նա նաեւ տեղեկացրեց, որ փոփոխությամբ ամրագրվում է նաեւ ծնողական իրավունքներից զրկելու կամ դրանք սահմանելու նպատակը, եւ դա միայն երեխայի կենսական շահն է:

Նախարարի ներկայացմամբ, կարգավորումներ են առաջարկվել նաեւ որդեգրության գործընթացում, որոնք բխում են միջազգային պայմանագրերում ստանձնած Հայաստանի պարտավորություններից:

Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության փոխնախարարը երկու օր ժամանակ խնդրեց երկու հարց հստակեցնելու համար. «Իսկ ինչու՞ չենք հասցրել մինչեւ այդ, մենք պայմանավորվել ենք, մենք  չենք բացառում ու իդեալիստ չենք, որ հնարավոր է շտապ ինչ-որ լուծումներ, բայց այն, ինչ որ ամիսներով նայում ենք , ինչու՞ ենք երկու օր էլ ուզում», - ասաց վարչապետը եւ մերժեց խնդրանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ