News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


2018թ. պետական բյուջեն ոչինչ չասող փաստաթութ է, այս փաստաթղթից հնարավոր չէ հասկանալ՝ ծախսված գումարի արդյունքը որն է  լինելու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային Ժողովում 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

«Արդյունքը լինելու է միայն ծախսված գումարը, բացի ոչինչ չասող փաստաթուղթ լինելուց այն նաեւ շատ փնթի ձեւով է կազմված՝ բազում տառասխալներ, բացում եմ փաստաթուղթը տառերի փոխարեն նշաններ են: Այդ ձեւով Ազգային ժողովի կայքում է  հրապարակված, հետո ուզում եք, որ մարդիկ հավատան ձեր թվերին»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով, 2018թ. պետական բյուջեն չի լուծում Հայաստանի համար ամենակենսական հարցերից մեկը, անգամ մասնակի չի լուծում. Հայաստանի 580 բնակավայրում կա խմելու ջրի խնդիր, ավելի քան 660 հազար բնակչի համար մաքուր ջրի ջրամատակարարում չկա. «Կան ոլորտներ, որտեղ մասնավորը ներդրում է անում, կամ էլ վարաչապետի ասած լավ պերեգավորչիկ չեք, որ նեդրում անի»:

Նշենք, որ Ազգային ժողովում այսօր շարունակում է վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանը. օրակարգում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն է:

2018 թվականի բյուջեի քննարկումները մեկնարկել են նախօրեին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ