News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չինաստանի կառավարությունը, նախկինի պես, համարում է, որ ԱՄՆ եւ Հարավային Կորեայի համատեղ ռազմական վարժանքների դադարեցման փոխարեն Հյուսիսային Կորեայի միջուկահրթիռային ծրագրի սառեցման մասին նախաձեռնությունը Կորեական թերակղզու միջուկային խնդրի լուծման առավել ճկուն ու արդյունավետ մոտեցում է:

Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանն այդպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունների արդյունքում իրենք, ամերիկացի առաջնորդի խոսքով, որոշել էին հրաժարվել այդ նախաձեռնությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ենթադրում եմ, որ  «երկու սառեցումների» նախաձեռնությունը առավել ճկուն ու արդյունավետ առաջարկ է ընթացիկ պայմաններում»,- ասել է դիվանագետը:

«Այն կօգնի ոչ միայն մեղմացնել այժմյան լարված իրավիճակը, այլ նաեւ հարթել անվտանգության ոլորտում համապատասխան կողմերի առավել սուր մտահոգությունները, հնարավորություններ կընձեռնի եւ պայմաններ կստեղծի խաղաղ բանակցությունների համար եւ ստեղծված փակուղուց ելքի ուղիներ կմշակի»,- նշել է նա:

«Ընդգծում եմ, որ «երկու սառեցումների» նախաձեռնությունը միայն առաջին քայլն է, այլ ոչ թե վերջնական նպատակ», - շարունակել է Գեն Շուանը:

«Միայն անվտանգության ոլորտում բոլոր կողմերի օրինական մտահոգությունների չեզոքացման եւ երկխոսության ճանապարհով մենք կարող ենք խնդրին հիմնավոր լուծում գտնել: Այդ նպատակով Չինաստանն առաջարկեց «երկու սառեցումների» նախաձեռնությունը»», - նշել է դիվանագետը:

«Ընդգծում եմ, որ ռազմական միջոցները խնդրի լուծման ուղի չեն հանդիսանում եւ միջազգային հանրությունը այդ առումով կոնսենսուսի է հանգել»,- եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ