News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երկրում տնտեսական աճ ապահովելու համար իշխանության եւ ընդդիմության պատկերացումները տարբեր են:  Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Մեր թիմի եւ ընդդիմադիրների մոտեցման տարբերությունն այն է, թե ինչպես լուծել սոցիալական խնդիրները: Մեր մոտեցումն է՝ իրականում ինչ պետք է անենք, որպեսզի ապահովենք տնտեսական աճ: Եթե մենք չենք ունենում տնտեսական աճ, հետագայում պրոբլեմ է դառնում սոցիալական խնդիրները լուծելը, որովհետեւ չենք կարող ուղղակի մեր ազգաբնակչությանը խոստանալ, որ նվազագույն աշխատավարձը՝ որպես սոցիալական գործիք, բարձրացնում ենք, թոշակները բարձրացնում ենք, բայց ապագա տարիներին չունենանք բարձր տնտեսական աճ եւ հարկային եկամուտներ, ներողություն խնդրենք, ասենք՝ գիտեք, մենք չենք կարող հետագայում վճարել ձեր աշխատավարձերն ու թոշակները: Ես՝ որպես ֆինանսիստ, խիստ դատապարտում եմ այն մոտեցումը, որ մենք պերմանենտ բարձրացնենք թոշակներն ու աշխատավարձերը, սոցիալական բնույթի պարտավորությունները ֆինանսավորենք պարտքի հաշվին»,- ասաց Արամյանը: 

Ֆինանսների նախարարն ասաց, որ վտանգավոր է անընդհատ բնակչությանը դրամական աջակցություն տալը, քանի որ կառավարության ռեսուրսները սահամանփակ են, իսկ բնակչության պահանջներն անընդհատ աճում են:

«Հետեւաբար, ո՞րն է ճիշտ քաղաքականությունը, պետք է օժանդակել մարդկանց, որպեսզի իրենք սեփական ուժերով իրենց սոցիալական վիճակը բարելավեն: Մենք կարծում ենք, որ այն ուղղությունը, որը որդեգրել ենք, ճիշտ է: Մենք չպետք է մեր ազգաբնակչությանը սովորեցնենք, որ նրանք սոցիալապես անապահովներ են, դա նաեւ հոգեբանական վատ վիճակ է ստեղծում երկրում»,- հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ