News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2018թ.-ի պետական բյուջեի նախագիծը քաղաքական փաստաթուղթ է, որն արտացոլում է, թե ինչու եւ ինչի համար են տրված առաջնահերթությունները: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

«Կա՞ն խնդիրներ, իհարկե կան, կրթության տոկոսը մեզ բավարարո՞ւմ է, բնականաբար, ոչ, սակայն կային հերթականություններ: Եթե մենք հիմա սկսենք ուղղակի ծախսերի ավելացումը, ապա երբեք չէինք կարողանա այն տեմպին գալ, որի հետեւանքով մենք կարողանալու ենք մոտ ապագայում ավելացնել այդ ծախսերը: Սրանք իրողություններ են եւ հաշվարկներ»,- ասաց նա:

Վաչե Գաբրիելյանն անդրադարձավ նաեւ պետական պարտքի վերաբերյալ ընդդիմության հնչեցրած մտահոգություններին եւ քննադատություններին: Նա նշեց, որ այդ գործընթացը կառավարելի է եւ արդեն 2018թ.-ին շրջադարձային կետ է երեւում. ՀՆԱ-ի մեջ պետական պարտքը կայունանում է եւ մեկ տոկոսով իջնում է:

«Սա նշանակում է, որ մենք չենք շարունակելո՞ւ մեր զարգացման ծրագրերը, իհարկե ոչ, սակայն, մենք դա անելու ենք չափավորված ձեւով՝ համակցելով ընդհանուր կայունության հետ: Դա նշանակում է՝ մենք մեր ներքին ծրագրերն ավելացրել ենք, որ հենց ներքին ներդրումների վրա ուղղորդենք եւ ստեղծենք այդ հնարավորություններ, որոնք ոչ միայն տնտեսական աճ են ապահովում, այլեւ մեր քաղաքացիների համար կենսապայմաններ: Օրինակ, գյուղացիական համայնքներում կենսունակության ճանապարհներ ենք կառուցում, ինչը կենցաղի բարելավում է նշանակում»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ