Նոյեմբերի 15-ի երեկոյան ահազանգ է ստացվել այն մասին, որ իր քաղաքակական հայացքների համար դատապարտված, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գեւորգ Սաֆարյանը Նուբարաշեն ՔԿՀ-ի իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
«Գեւորգ Սաֆարյանը ձերբակալվել է 2016 թ. հունվարի 1-ին՝ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու մեղադրանքով այն բանից հետո, երբ փորձել են Երեւանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչին ոստիկանները կոպտորեն խոչընդոտել են: Բերման ենթարկված 4 անձանցից ձերբակալվել է միայն Գ. Սաֆարյանը եւ 2017 թ. հունվարի 16-ին դատապարտվել 2 տարվա ազատազրկման:
Նրա նկատմամբ ինչպես քրեակատարողական հիմնարկում, այնպես էլ դատարանի շենքում բռնության դեպքեր արձանագրվել են նաեւ նախկինում»,-ասված է հաղորդագրության մեջ:




























