News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի նախագահի եւ ԱԳ նախարարի այցերը Մոսկվա վաղուց էին ծրագրված, նույնը վերաբերում է նաեւ Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի անցկացմանն ու Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցին: Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցը կապված է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ:

«Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ որոշակի ակտիվություն կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Բնական է, որ տարբեր հանդիպումների ժամանակ նույն ԱԳ նախարարներն ազատ են քննարկել ցանկացած հարց, առավել եւս՝ այն հարցերը, որոնք այդքան կարեւոր են»,- հավելեց Շավարշ Քոչարյանը:

Ըստ պաշտոնյայի՝ համանախագահողներն ակնկալում են, որպեսզի կողմերի միջեւ վստահություն լինի՝ կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու համար, իսկ դա ենթադրում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացում: Իսկ բանակցություններում առաջընթաց ոչ միայն չկա, այլ, Քոչարյանի խոսքով, իրավիճակն ինչ-որ առումով պայթյունավտանգ է, ինչի ապացույցն են ապրիլյան դեպքերը: «Համանախագահները չեն կարող մտահոգված չլինել: Առավել եւս, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, եւ նրանց համար անընդունելի է ռազմական գործողությունների վերսկսումը»,- հավելեց պաշտոնյան:

Հարցին, թե Սերգեյ Լավրովն իր հետ որեւէ առաջարկություն բերելո՞ւ է Երեւան, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ այդ մասին անընդհատ խոսվում է, բայց Ռուսաստանի ԱԳ նախարարը գործում է եռանախագահության ձեւաչափով: «Այդ տեսանկյունից մի քիչ տարօրինակ է, երբ փորձում են նրան առանձնացնել: Առավել եւս, որ ինքը մի քանի անգամ հրապարակային հերքել է: Առանձին ռուսական առաջարկներ չկան»,- հավաստեց Քոչարյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առանձին-առանձին հանդիպում են նախարարների հետ, եւ չի բացառվում, որ միջնորդները նաեւ նրանց հանդիպում առաջարկեն: Երբ հստակ պայմանավորվածություն լինի, Շավարշ Քոչարյանի խոսքով, այդ մասին կհայտարարվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ