News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձ Գեւորգ Սաֆարյանն ասել է, որ քերծվածքներն ստացել է ուշագնաց լինելու հետեւանքով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը՝ անդրադառնալով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հայտարարությանը, ըստ որի, Գեւորգ Սարֆարյանին Նոյեմբերի 15-ի երեկոյան ահազանգ է ստացվել այն մասին, որ իր քաղաքակական հայացքների համար դատապարտված, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գեւորգ Սաֆարյանը Նուբարաշեն ՔԿՀ-ի իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել:

ՔԿՎ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է

«Այսօր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել այն մասին, թե երեկ՝ երեկոյան, ահազանգ է ստացել, որ ‹‹Նուբարաշեն›› քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Գեւորգ Սաֆարյանը իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել:

Հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ Գ. Սաֆարյանը հիմնարկի աշխատակիցներին բանավոր հայտարարել է, որ իր մարմնի վրա հայտնաբերված կարմիր հետքերը ու քերծվածքները ստացել է  խցում ուշագնաց լինելու եւ վայր ընկնելու հետեւանքով:

Այնուամենայնիվ, տեղի ունեցածի փաստական հանգամանքները ամբողջապես պարզելու նպատակով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախապատրաստվում են նյութեր»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ