News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 16-ի նիստին ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է մեծ աղմուկ հանած, ընտանեկան բռնությանըը վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որը որոշակի փոփոխությունների է ենթարկվել, այդ թվում փոխվել է վերնագիրը: Այն այժմ կոչվում է. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»:

«Օրենքի ընդունման նպատակը երկուսն են՝ մեկը կանխարգելել, երկրորդը՝ պաշտպանել: Հիմա քննարկումների փուլում արդեն երրորդ նպատակը ավելացավ՝ համերաշխության վերականգնման նպատակը», - ասաց նա:

Նախարարի խոսքով, փաթեթով նախատեսում են բռնությունից տուժած անձանց պաշտպանության երեք հիմանական միջոցներ՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն եւ պաշտպանական որոշում:

Ըստ այդմ, նախատեսվում է բռնության գործած անձի նկատմամբ մի շարք սահմանափակումներ՝ պաշտպանել որոշակի հեռավորություն տուժողից, չմտնել կոնտակտի մեջ, չկրել, չպահել զենք, անցնել բուժման կուրս՝ օրինակ ալկոհոլամոլությունից: Նախարարի խոսքով՝ պաշտպանական մեխանիզմները եւս սահմանափակումներ են ենթադրում, եւ խախտումների համար նախատեսված են քրեական եւ վարչական պատասխանատվության միջոցներ:

«Անհետաձգելի միջամտության պարագայում տուժողի կամքը պարտադիր չէ, քանի որ շատ հաճախ տուժողները բողոքելու դեպքում կրկնակի ենթարկվում են բռնության, իսկ պաշտպանական որոշումը միայն տուժողի կամքից է կախված»,-ընդգծեց Դավիթ Հարությունյանը:

Նա նաեւ նշեց, որ նախատեսվում է երկու այլ ինստիտուտի ստեղծում, մեկը՝ սոցիալական աջակցության կենտրոնները տրանսֆորմացիայի պետք է ենթարկվեն, եւ երկրորդ՝ ապաստարաններն են. «Թեեւ թյուր կարծիք կա եւ կա նման հակընդդեմ շարժում, որով փորձում են օրենքում գոյություն չունեցող կարգավորումները ներկայացնել որպես օրենքի կարեւորագույն թերություն: Պետք է մեկ անգամ հայտարարեմ, որ փաթեթը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկման կամ սահմանափակման որեւէ նոր հիմք, որը կարող է խարխլել ընտանեկան աժեքները: Առանց ծնողի չի կարելի երեխային վերցնել ընտանիքից եւ տեղափոխել ապաստարան: Դա կոշտ ամրագրել ենք, որ արդարացնենք այն անհիմն քննադատությունը, որը հաճախ հնչում է այս օրենքի հասցեին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ