News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երեւան քաղաքի Մոլդովական, Թոթովենցի եւ Բագրեւանդի փողոցների խաչմերուկում 2017 թվականի նոյեմբերի 17-ից կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

«Նշված խաչմերուկի Մոլդովական եւ Թոթովենցի փողոցների հատման տեղամասում՝ Մոլդովական փողոցի տվյալ հատվածի մայթի նեղացման հաշվին խաչմերուկում կազմակերպվել է լրացուցիչ երթեւեկելի գոտի միայն աջ շրջադարձով դեպի Մոլդովական փողոց երթեւեկող տրանսպորտային միջոցների համար, որի շնորհիվ նշված խաչմերուկից Մոլդովական փողոցով Գայի պողոտայի ուղղությամբ տրանսպորտային միջոցները այսուհետ կերթեւեկեն անընդհատ՝ առանց հապաղումների»,-ասված է ՃՈ տարածած հաղորդագրության մեջ:

Տպել
Ամենաշատ