News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2018թ. պետական բյուջեում արտացոլված քաղաքականությունը կապահովի Հայաստանի հետագա տնտեսական զարգացումների մեկնարկը, հիմքեր կստեղծի միջինում հինգ տոկոս տնտեսական աճի համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային Ժողովում 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Բյուջեի ծախսային քաղաքականության առանցքում դրված է տնտեսական աճը, երկրի անվտանգության բարձրացումը, սոցիալական նպատակայնությունը: Բյուջեն միտված է ստվերային տնտեսության կրճատմանը, կործանարար միջավայրում անհարկի խեղումների բացառմանը, հարկեր-ՀՆԱ ցուցանիշի կայուն բարելավմանը»,-ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանը նաեւ նշեց, որ Ազգային ժողովը պետք է վերահսկի, որպեսզի ՊԵԿ-ը կատարի իր պարտականությունները. «Մենք որպես խորհրդարանական վերահսկողություն պետք է հետեւողական լինենք եւ պետք է պարտադրենք, որպեսզի ՊԵԿ-ն իր պարտականությունները կատարի: Մեր նպատակը պետք է լինի, որպեսզի արհեստական մոնոպոլ կառույցները արմատախիլ արվեն, երբ քննադատություններ ենք հնչեցնում, պետք է մեզ հաշիվ տանք՝ ինչ ենք արել մեր երկրի համար եւ ինչ իրավունք ունենք ասելու: Քաղաքական փոքրամասնությունը ցանկություն է հայտնում ղեկավարելու քաղաքական մեծամասնությանը, այդպես չի կարող լինել, դրա ժամանակը կգա՝ 2022թ. Ազգային ժողովի ընտրություններ կլինեն, կապահովեք այդ մեծամասնությունը եւ այդ արտոնությունը կունենաք»:

Նշենք, որ Ազգային ժողովում այսօր շարունակում է վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանը. օրակարգում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն է:

2018 թվականի բյուջեի քննարկումները մեկնարկել են նախօրեին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ