News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվան անհեթեթ է համարում Պենտագոնի հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ի զորքը  օրինական է գտնվում Սիրիայում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման հիման վրա: Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտնել է, որ առկա է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը, որը Վաշինգթոնին թույլ է տալիս սեփական զորքն ունենալ Սիրիայի տարածքում: Մենք անհապաղ Պետդեպարտամենտից հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ինչպիսի որոշումներ նկատի ունեն: Մեզ անորոշ պատասխանեցին եւ պատասխանողն ակնհայտորեն հասկանում էր Սիրիայում ԱՄՆ զինված ուժերի՝ իբրեւ թե օրինական հիմքերի առկայության մասին հայտարարության անհեթեթ լինելը», -ասել է Լավրովը:

Լավրովի խոսքով՝  «այդ երկխոսությունը մենք շարունակում ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ