News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր՝ նոյեմբերի 16-ին, արձագանքել է 2018թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ հնչեցրած մեղադրանքներին եւ քննադատություններին:

Իր եզրափակիչ ելույթում Վարդան Արամյանն այդ քննադատություններից մի քանիսը որակեց «էմոցիոնալ»: Ըստ նախարարի, որոշներում դեպքում կան օբյեկտիվ հիմքեր, որոնք ենթակա են քննարկման:

«Զգացմունքային քննադատությունների շարքից արձագանքեմ Լենա Նազարյանի ասածին: Իհարկե, բյուջեի նախագծում կան թերություններ, բայց համաձայն չեմ, թե այն թափթփված է, կարող են տառասխալներ լինել, որոնք մենք կուղղենք: Ինչ վերաբերում է ջրագծին, բյուջեում կա ջրամատակարարման համար 3 ծրագիր, որոնք իրականացնելու ենք 2018թ.-ին: Քննադատություն հնչեց, թե բյուջեն չի համապատասխանում Սահմանադրության առաջին հոդվածին: Ես չեմ հասկանում, թե որն է այն չափողականությունը՝ համապատասխանում է, թե ոչ, ինչպե՞ս ենք չափում: Ես այդ քննադատության հետ համաձայն չեմ»,- ասաց Վարդան Արամյանը:

Անդրադառնալով պետական պարտքի մասին հնչած քննադատություններին՝ ֆինանսների նախարարը նկատեց, որ իսկապես, պետական պարտքն աճել է, սակայն, ինքը բազմիցս բացատրել է իրենց քաղաքականությունը. «Կա տեսակետ, որ սխալ ենք արել՝ պարտք ենք վերցրել, համաձայն չեմ, քանի որ հակառակ դեպքում բացասական տնտեսական աճ էինք ունենալու եւ սոցիալական վիճակի ավելի վատթարացում»:

Վարդան Արամյանն ընդունեց, որ Հայաստանում կան սոցիալական խնդիրներ, սակայն, դրանց լուծման թեզի հետ ինքը համաձայն չէ. մարդկանց պետք է օգնել աշխատելու հարցում, ոչ թե անընդհատ դրամական օգնություն ցուցաբերել:

«Մարդկանց մեջ ոչ թե պետք է ծուլություն սերմանես, այլ օգնես, որ եկամուտ ստեղծի, արարի: Սա է ճիշտ ճանապարհը: Ինքս գյուղում ունեմ ազգականներ, նրանց ծանր կյանքն ինքս տեսել եմ, ծանոթ եմ, բայց ճի՞շտ է սովորեցնել նրանց, որ միակ ճիշտ վարքագիծը պետությունից անընդհատ փոխհատուցում ստանալն է, ընդհակառակը, պետք է պայմաններ ստեղծել, որ մարդիկ աշխատեն, ստեղծագործեն»,- նշեց նա:

Արամյանը համակարծիք չէ նաեւ այն տեսակետի հետ, թե բյուջեի այս նախագիծը սոցիալամետ չէ, իրենք ցույց են տալիս սոցիալական խնդիրների լուծման լավագույն բանալին՝ ապահովել տնտեսական աճ եւ հնարավորություն տալ, որ ավելի շատ մարդ մասնակից լինի այդ տնտեսական աճին:

Ելույթի վերջում հիմնական զեկուցողը հորդորեց կողմ քվեարկել բյուջեի այս նախագծին:

Նշենք, որ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումն այսքանով ավարտվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ