News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տեսականորեն, եթե մեկ համանախագահ պակաս լինի, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը կփոխվի: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունը, որ ԱՄՆ-ն, հնարավոր է, հետ կանչի իր համանախագահին Պետքարտուղարության ֆինանսավորման կրճատման պատճառով, եւ Մինսկի խմբի ձեւաչափը կարող է փոխվել:

Զախարովայի խոսքով՝ ինքը հարցը դիտարկում է ոչ թե գործնական, այլ տեսական տեսանկյունից. «Այս հարցն ամերիկյան կողմին է ուղղված: Ամեն ինչ տրամաբանական է, եթե մեկ համանախագահ պակաս լինի, ապա ձեւաչափը կփոխվի: Այնտեղ կլինի մեկ համանախագահ հանած: Արդյոք այդպե՞ս կլինի, ի՞նչ պատճառով… նրանց փո՞ղը չի բավականացնում… Սա, իհարկե, ամերիկյան տնտեսության մեջ նոր խոսք է: Բայց եթե փողը չի բավականացնում, այս հարցն ամերիկյան կողմին է ուղղված, ոչ մեզ: Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման միջազգային օրակարգում առաջնահերթություններից մեկն է, որովհետեւ խոսքը ոչ միայն պարզապես մեր հարեւանների մասին է, մեզ համար խոսքը ժողովուրդների մասին է, որոնց հետ մեզ կապում է ոչ թե ուղղակի միջազգային-իրավական փաստաթղթերի եւ պարտավորություների պաշտոնական կողմը: Մեզ կապում է կյանքը, ճակատագիրը: Մենք տասնամյակներ, հարյուրամյակներ շարունակ ընդհանուր կյանք, ճակատագիր ենք ունեցել: Այս պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման մեզ համար առաջնային է: Իսկ ամերիկյան դիվանագիտությկան պտույտները պետք է Պետքարտուղարությունում մեկնաբանեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ