News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն այսօր՝ նոյեմբերի 16-ին,  ներկայացրեց «Սահմանված կարգի խախտման պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Նա նշեց, որ առաջարկվում է «2015թ. մայիսի 1-ը» բառերը փոխարինել  «2017թ. դեկտեմբերի 1-ը» բառերով:  Բացի այդ, պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին իր նկատմամաբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու եւ կամ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատման, կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից իր տարկետման իրավունքը ձեւակերպելու, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով պահեստազորում հաշվառվելու նպատակով կարող է օրենքի խախտմամբ չզորակոչված յուրաքանչյուր զորակոչի դիմաց վճարել նվազագույն ամսական աշխատավարձի 2 հարյուրապատիկի չափով գումար:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նշեց. «Կան տղաներ, ովքեր վաղուց գնացել են արտասահման, այնտեղ են ապրում, միգուցե այնտեղ նաեւ ծառայել են: Նրանց նկատմամբ դրական վերաբերմունքը պետք է լինի, բայց նաեւ պետք է ընդունել, որ կան մարդիկ, որոնք դպրոցն ավարտել են եւ հեռացել Հայաստանից՝ բանակից խուսափելու: Սա նաեւ անարդար է բանակում ծառայող, սահմանը պահող տղաների հանդեպ»:

Նշենք, որ այսօր քննարկվեց նաեւ 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը: ԱԺ այս քառօրյայի օրակարգում ներառվել է 30 օրինագիծ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ