News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Կառավարությունից 1-2 օր խնդրելուց առաջ շատ լուրջ մտածեք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դիմելով Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին:

Վերջին ներկայացնում էր ԱԺ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ կառավարության առաջարկությունների նախագիծը: Խոսքը վերաբերում է Հաշվեքննիչ պալատի մասին եւ կից օրենքների փաթեթի վերաբերյալ կառավարության 12 առաջարկներին:

«Եթե համաձայն եք, պարոն վարչապետ, քանի որ քննարկումները շարունակվել են նաեւ կառավարության աշխատակազմ ներկայացնելու հետո, որոշակի խնդիրներ են առաաջացել խմբագրության իմաստով, եւ տեքստը բարելավելու հնարավորություն կա»,-ասաց Ջանջուղազյանը:

«Պարոն Ջանջուղազյան, որքա՞ն ժամանակ է, որ սա քննարկվում է: Շատ երկար: Միշտ 1-2 օր չի հերիքո՞ւմ: Եկեք՝ չէ: Դե չի կարելի, մի օր պետք է այս ամեն ինչը դադարեցնենք: Հաջորդ անգամ 1-2 օր խնդրելուց առաջ շատ լուրջ մտածեք, մանավանդ որ ժամանակ եղել է: Ամիսներով քննարկում եք, գալիս եք կառավարության նիստին ու միշտ 1-2 օր մեզ պակասում է»,-վրդովվեց վարչապետը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ