News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ միջպետական ճանապարհներում ձնաբքի ժամանակ մարդկանց եւ տրանսպորտային միջոցների անվտանգ երթեւեկությունն ապահովելու, անվտանգ տարածք տեղափոխելու, վարորդներին եւ ուղեւորներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար սկսվել է առաջնային օգնության հենակետերի տեղադրման գործընթացը:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արագ եւ արդյունավետ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Լուռու մարզերում կծավալվեն ժամանակավոր հենակետեր: Շարժական հենակետերում շուրջօրյա ծառայություն  կիրականացնեն փրկարարները, ովքեր ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն կցուցաբերեն՝ տրամադրելով տաք սնունդ եւ առաջին բուժօգնություն:

Շուրջօրյա հենակետերը կծավալվեն՝

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից մինչեւ «Զանգեր» կոչվող հատվածում,

Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածից մինչեւ Գորիս քաղաք ընկած հատվածում եւ Շուրնուխ գյուղի հատվածում,

Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին (Գեղարքունիքի մարզի հատվածում)

Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին (Տավուշի մարզի հատվածում), Դիլիջանի ոլորաններում, Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին

Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում:

Հենակետերի տեղանքի ընտրությունը քննարկվել է մարզային փրկարարական վարչության պետերի հետ, որոշում է կայացվել վրանները ծավալել ձնաբքի, մերկասառույցի, արգելափակման իմաստով ամենավտանգավոր հատվածներում: Անհրաժեշտության դեպքում նախարարությունը պատրաստ է նման վրաններ ծավալել նաեւ մյուս մարզերում:

Տպել
Ամենաշատ