News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՌԴ Արդարադատության նախարարությունը հաստատել է, որ մի շարք լրատվամիջոցների նախազգուշացրել է նրանց օտարերկրյա գործակալ ճանաչելու հնարավորության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ծանուցումներ են ստացել «Ամերիկայի ձայնը», «Կավկազ․ Ռեալիի», «Ղրիմ․Ռեալիի», «Սիբիր․Ռեալիի», IdeLРеалии տարածաշրջանային նախագիծը, «Իրական ժամանակ» հեռուստաալիքը, «Ռադիո ազատ Եվրոպա/Ազատությունը (РСЕ/РС)», «Ազատություն ռադիոկայանի» թաթարա-բաշկիրական ծառայությունը, «Ֆակտոգրաֆ» նախագիծը։

Նախօրեին Պետդուման փոփոխություններ էր ընդունել, որոնց համաձայն՝ Ռուսաստանում արտասահմանյան լրատվամիջոցները կարող են օտարերկրյա գործակալ ճանաչվել, եթե նրանց ֆինանսավորում են արտասահմանից։ Հիմա փաստաթուղթը պետք է քննի Դաշնության  խորհուրդը։ Եթե այն  հաստատի խորհրդարանի վերին պալատը, այն կուղարկվի նախագահին՝ ստորագրության։

Օրենքի մշակումը ԱՄՆ-ում ռուսական լրատվամիջոցների դեմ գործողությունների պատասխանն է դարձել։ Նոյեմբերի սկզբին ԱՄՆ արդարադատության նախարարությունը RT-ից պահանջել գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։

«Ազատություն ռադիոկայանի» եւ «Ամերիկայի ձայնի» աշխատանքը համակարգում է ԱՄՆ կառավարության հեռարձակման հարցերի ղեկավար խորհուրդը եւ ֆինանսավորվում է ԱՄՆ կոնգրեսի կողմից։

«Ազատ Եվրոպա/Ռադիո «Ազատությունը» արդեն հայտարարել է, որ մտադիր է շարունակել աշխատանքը։ «Ռադիո Ազատությունում» հայտնել են, որ իրավաբանները կուսումնասիրեն Արդարադատության նախարարության ծանուցումը»։

«Հայելային պատասխանը» դժգոհություն  առաջ բերեց ԱՄՆ-ում

Ամերիկացի  սենատոր Ջոն Մաքքեյնը դժգոհություն էր հայտնել Պետդումայի կողմից օտարերկրյա գործակալ լրատվամիջոցների մասին օրենքի 3-րդ ընթերցմամբ ընդունվելու կապակցությամբ, որի համաձայն՝ լրատվամիջոցները, որոնք ֆինանսավորվում են արտասահմանից, կարող են Ռուսաստանում օտարերկրյա գործակալ ճանաչվել, գրում է RT-ը։

«Վլադիմիր Պուտինը մոտ է նրան, որ միջազգային լրատվամիջոցներն օտարերկրյա գործակալ ճանաչի, ենթադրաբար, որպես պատասխան քայլ ԱՄՆ Արդարադատության նախարարության պահանջին, ըստ որի՝ RT-ը պետք է գրանցվի որպես օտարերկրյա գործակալ»,- ասված է Մաքքեյնի հաղորդագրության մեջ։

Նրա խոսքով՝ RT-ը պետք չէ համեմատել «Ամերիկայի ձայնը» եւ «Ռադիո Ազատություն» ռադիոկայանների եւ CNN ու BBC հեռուստաալիքների հետ, քանի որ վերջիններիս լրագրողները պարզում են ճշմարտությունը, բացահայտում են սուտը եւ կառավարություններից հաշվետվություն են պահանջում, իսկ RT-ի աշխատակիցներին Մաքքեյնը քարոզիչներ է անվանում, որոնք աղավաղում են ճշմարտությունը, կեղծիք տարածում եւ փորձում սասանել ժողովրդավարական կառավարությունները, որպեսզի առաջ տանեն Վլադիմիր Պուտինի օրակարգը։

Ի՞նչ է նշանակում լրատվամիջոներին օտարերկրյա գործակալ ճանաչելու  մասին օրենքի ընդունումը

Օտարերկրյա գործակալ կարող է ճանաչվել ցանկացած արտասահմանյան լրատվամիջոց, որը ֆինանսավորում կամ ունեցվածք է ստանում արտասահմանից, այդ թվում՝ օտարերկրյա աղբյուրներից հովանավորվող ռոուսական իրավաբանական  անձանցից։

Փոփոխություններում չեն հիշատակվում կոնկրետ պարբերականներ կամ հեռուստաալիքներ։

Լրատվամիջոցներին օտարերկրյա գործակալ ճանաչելու մասին որոշումը կայացնելու է Արդարադատության նախարարությունը։

Արդարադատության նախարարությունը կարող է ստեղծել գործակալ լրատվամիջոցներ առանձին ռեեստր, եթե նման  անհրաժեշտություն առաջանա։

Օտարերկրյա գործակալ ճանաչված լրատվամիջոցները պետք է համապատասխան կերպով նշեն իրենց նյութերը եւ հաշվետվություններ ներկայացնեն։

Գրանցվել չցանկացող լրատվամիջոցները կհայտնվեն օտարերկրյա գործակալ ՀԿ-ների մասին նորմի տակ։

Փոփոխությունները ոչ մի կերպ չեն աանդրադառնա ռուսական լրատվամիջոցների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ամենաշատ