Սիրիայում պատերազմի ավարտի եւ «Իսլամական պետություն» խմբավորման նկատմամբ լիակատար հաղթանակի մասին խոսելը վաղ է: Նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց արեւելագետ Սարգիս Գրիգորյանը: Նրա խոսքով՝ «Իսլամական պետությունը» արդեն 2 տարի է՝ իր պայքարի մարտավարությունը փոխել է եւ անցել պարտիզանական մեթոդների: «Սիրիայում պատերազմի նոր փուլ է սկսվում»,- նշեց Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Սիրիայի բանակը Ռուսաստանի ՕՏՈւ-երի աջակցությամբ ազատել է Սիրիայի խոշորագույն քաղաքներից մեկը՝ Հալեպը, իսկ վերջերս ամբողջությամբ ազատագրվել է Դեր Զորը: Սա հանգեցրել է ռազմական գործողությունների արմատական բեկման: