News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեում քաղաքական իրավիճակն առկախված վիճակում է զինվորականների կողմից իշխանությունը գրավելուց 1,5 օր հետո, որը վերջ դրեց Ռոբերտ Մուհաբեի 37-ամյա կառավարմանը, հայտնում է The Guardian պարբերականը:

Նշվում է, որ նախագահի եւ զիվորականների բանակցությունների ֆոնին տեղեկություններ հայտնվեցին, որ Մուհաբեն դիմադրում է հրաժարական տալու ճնշմանը: Հաղորդվում էր, որ բանակցություններին մասնակցում էր Մուհաբերի մտերիմներից կաթոլիկ քահանա:

«Ըստ երեւույթին, զինված ուժերի կողմից իխանության գրավումը վերջակետ դրեց Մուհաբեի պայքարին հաջողության հասնել Էմերսոն Մնանգագվայի հրաժարականից հետո կնոջը՝ Գրեյսին երկրի փոխնախագահի պաշտոնում նշանակելու փորձ կատարելիս»,- նշված է պարբերականում:

Պարբերականի տեղեկություններով՝ Մնանգագվան երեքշաբթի՝ նոյեմբերի 14-ին, ՀԱՀ-ից Զիմբաբվե է վերադարձել, որտեղ էր փախել մեկ շաբաթ առաջ իրեն հեռացնելուց հետո:

Պարբերականը հայտնում է, որ ընդդիմության առաջնորդներից մեկը դիմել է «տարբեր խմբակցություններին՝ առաջարկելով քննարկել անցումային կառավարության ձեւավորումը»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ