Ահաբեկիչները ականանետերից գնդակոծել են Դամասկոսի կենտրոնը, մեկ մարդ զոհվել է, 13-ը վիրավորվել, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը:
Ականները պայթել են Ասբասիին հրապարակում եւ Սաբաա Բահրաթ շրջանում
Դամասկոսի արեւելյան արվարձանում բնակավայրերով ցրված գրոհայինները վերջին ամսվա ընթացքում սկսել են ավելի հաճախ գնդակոծել ինչպես մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերը, այնպես էլ քաղաքի ծայրամասերը: