News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտնել է, որ նախկին վարչապետ Սաադ Հարիրին ընտանիքի հետ Փարիզ կժամանի շաբաթ՝ նոյեմբերի 18-ին, որտեղ մի քանի օր կանցացնի Բեյրութ ուղեւորվելուց առաջ, հայտնում է Reuters-ը: 

Միշել Աունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ երկրին կհաջողվի հաղթահարել քաղաքական ճգնաժամը  Հարիրիի կողմից Ֆրանսիա այցելելու հրավերը ընդունելուց հետո: Ես վարչապետ Հարիրիի վերադարձին Բեյրութում եմ սպասում, որպեսզի կառավարությունում իրավիճակի մասին որոշում ընդունեմ՝ արդոք նա (Հարիրին) ցանկանում է հրաժարական տալ կամ իր հրաժարականը չեղյալ համարել»,- ասել է Աունը: Ավելի վաղ Լիբանանի նախագահը հայտարարել էր, որ Հարիրիի հրաժարականը չի ընդունի մինչեւ նա չվերադառնա Բեյրութ եւ չպարզաբանի պատճառները:

Մոտ 10 օր առաջ Հարիրին, ով նաեւ Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն ունի, Էր Ռիադում գտնվելիս անսպասելի հրաժարական էր ներկայացրել: Նա հայտարարել էր, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Դիտորդներից շատերը կասկածել են, որ Էր Ռիադն է Հարիրիին ստիպել հրաժարական տալ, իսկ լիբանանցի մի շարք քաղաքական գործիչներ հայտարարել էին, որ Հարիրին Էր Ռիադում է պահվում իր կամքին հակառակ: Սակայն Հարիրին այս պնդումները հերքել էր Twitter-ի իր էջում: «Վերջ, ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Ես կվերադառնամ առաջիկա երկու օրը: Եկեք հանդարտվենք»,- նշել էր նա՝ հավելելով, որ իր ընտանիքը կմնա Էր Ռիադում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը հիասթափված է եւ մտահոգված Լիբանանի նորանշանակ վարչապետի՝ հրաժարական տալու որոշմամբ
Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Բացի այդ, ես այլեւս ոչ մեկին չեմ առաջադրի այս պաշտոնի համար․․․
Ֆրանսիան աջակցել է Լիբանանի կառավարության ձեւավորման վերաբերյալ Սաադ ալ Հարիրիի առաջարկին
Որը Լիբանանը դուրս կբերի 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր ամենավատթար ճգնաժամից․․․
Լիբանանի վարչապետը մրցակցող քաղաքական ուժերին կոչ է արել իրեն օգնել կառավարության ձեւավորման գործում
Ցանկացած հետագա հետաձգում ճգնաժամը կուժգնացնի եւ կխորացնի․․․
Լիբանանը «դժոխք կգլորվի», եթե չհաջողվի նոր կառավարություն կազմել. Միշել Աուն
Աունն ասել է, որ փոխզիջումային լուծումներ է առաջարկել, որոնք չեն ընդունվել, եւ խնդիրը նկարագրել է որպես առճակատում մի կողմից շիական կուսակցությունների եւ մյուս կողմից սուննի վարչապետ Մուստաֆա Ադեբի միջեւ...
Հարցման արդյունքներով՝ դեռ 2019թ. լիբանանահայերի 49%-ը ցանկություն է հայտնել ապրել Հայաստանում. Սինանյան
Անդրադառնալով հայրենադարձության թեմային՝ Սինանյանը նշեց, որ այդքան էլ ճիշտ չէ ասել, որ ՀՀ կառավարությունը լիբանանահայության նկատմամբ իրականացնում է...
Ամենաշատ